News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 23-ին, արտահերթ նիստում ընդունեց օրակարգում ընդգրկված բոլոր 10 օրինագծերը:

Նշենք, որ բոլոր օրինագծերը քննարկվում էին երկրորդ ընթերցմամբ եւ գրեթե բոլորը պայմանավորված էին սահմանադրական փոփոխություններով:

Մասնավորապես, ընդունվել են հետեւյալ օրինագծերն ու օրինագծերի փաթեթները.

- «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին

- «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագիծ

- «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին

- «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

- «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին

- «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

- Միջազգային պայմանագրերի մասին

- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

- Քաղաքացիական ծառայության մասին»

- Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ