News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ պահանջելով վերացնել քրեական գործ հարուցելու  եւ վարույթ ընդունելու՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Ոսկանյանի որոշումը 2018թ. փետրվարի 13 ավագանու նիստին կոյուղաջուր բերելու միջադեպի վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում են «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ այդ օրը Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները կոյուղաջուր էին բերել նիստերի դահլիճ՝ նպատակ ունենալով այն փոխանցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Տեղի էր ունեցել ծեծկռտուք եւ քաշքշոց ավագանու Հանրապետական կուսակցության եւ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջեւ։

§Ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Ոսկանյանի որոշման մասին«համաձայն 16 փետրվարի 2018 թվականի ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Ոսկանյանի որոշման՝ 2017 թվականի փետրվարի 13-ին հաղորդում, այնուհետեւ նաեւ բացատրություն է տրել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Վլադիմիրի Մակարյանն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Արգիշտի 1 հասցեում գտնվող Երեւանի քաղաքապետարանի 5-րդ հարկում՝ նիստերի դահլիճում, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Սոնա Աղեկյանը եւ Մարինա Խաչատրյանն իրենց հետ նիստերի դահլիճ են տարել անհայտ ծագման նյութով լցված տարաներ, իսկ նրանցից մեկը, ձեռքում պահած տարան, քայլել է դեպի ամբիոն, սակայն ներկաների միջամտության արդյունքում տարան նետել է գետնին եւ դրանում առկա նյութը թափվել է հատակին, ինչի արդյունքում խախտվել է նիստի բնականոն ընթացքը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք է արտահայտվել նիստի մասնակիցների նկատմամբ¦,- ասվում է հաղորդագրությունում:

Նույնաբովանդակ բացատրություններ են տվել նաեւ Երեւան քաղաքի ավագանու անդամներ՝ Նաիրա Միհրանի Նահապետյանն ու Աստղիկ Արմենի Գեւորգյանը:

Այսպիսով, հետաքննություն իրականացնող մարմինը եկել է այն համոզման, որ Սերգեյ Մակարյանի կողմից ներկայացված հաղորդման բովանդակության եւ դրանում հանցագործության հատկանիշների մասին բավարար տվյալների առկայության հարցի ստուգմամբ՝ պարզել է, որ առերեւույթ առկա են հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելու միջոցով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու եւ ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի խախտման հատկանիշները:

2018 թվականի փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստի ընթացքում Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները կոյուղաջրերի տարաները ցուցադրելու ժամանակ ենթարկվել են հարձակման Երեւանի ավագանու Հանրապետական կուսակցության խմբակցության անդամների եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից:

Երեւանի ավագանու նիստում ՀՀԿ խմբակցության անդամների կողմից քրեորեն հետապնդելի արարքներ իրականացվել են ՀՀ քրեական օրենսգրքի հետեւյալ հոդվածների հանցակազմերով ՝ ՀՀ քրեական օրենսգրքի Հոդված 131՝ Մարդուն առեւանգելը, Հոդված 139` Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները», Հոդված 143` «Քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, Հոդված 161՝ Կուսակցության գործունեությանը խոչընդոտելը, Հոդված 308` Պաշտոնական լիազորությունների չարաշահումը, Հոդված 309.1՝ խոշտանգումը», Հոդված 316` Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

Նշենք նաեւ, որ հիմնավորումների մեջ կից ներկայացվել են տեսանյութեր եւ միջադեպի հետ կախված այլ տեղեկատվություն

Տպել
Ամենաշատ