News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում հասարակական ընդվզումը քիչ հավանական է։ Այս մասին մարտի 24-ին՝ լրագորղների հետ հանդիպման ժամանակ նշել  է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

Միաժամանակ, նրա կարծիքով,  քաղաքացիական ընդվզումը կարեւոր է, քանի որ քաղաքացիական հասարակությունը պետք է պայքարի իր իրավունքների համար։

«Բայց պայքարը տարբեր կերպ կարող է լինել։ Ենթադրենք, պայքար մի պետության մեջ, որը կայունացման կարիք ունի, այդ պարագայում պայքարը ցանկալի չէ, ես դա ընդհանուր եմ ասում: Այսպիսի խոսք կա` գետանցի ժամանակ ձիերը չեն փոխում»,-պարզաբանել է Մանասյանը։

Քաղաքագետի համոզմամբ՝ ցանկացած իրադարձություն կարելի է ներկայացնել որպես գետանց, քանի որ հասարակությունը մշտապես զարգանում է, պարբերաբար միջազգային հարթակում իրավիճակը փոխվում է եւ առաջին պլան են դուրս գալիս նոր սպառնալիքներ։

Քաղաքագետի փոխանցմամբ՝ այստեղ քաղաքական իշխանության խնդիրը հետեւյալն է, թե արդյոք քաղաքական վերնախավը պատրաստ է կադրային լուրջ փոփոխություններ կատարելու անցումն ապահովելու համար, թե ոչ։ «Վերնախավը պետք է որոշի, դա նրանց պատասխանատվության խնդիրն է, ընդունել այս կամ այն որոշումը»,-նշել է փորձագետը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ