News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երկրի Անկախության օրը պահանջել է Թուրքիայից դադարեցնել սադրանքները Էգեյան ծովում, հարգել Հունաստանի եւ Կիպրոսի ինքնիշխանությունը եւ հետեւել միջազգային իրավունքին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վարչապետը ելույթ է ունեցել Էգեյան ծովի Պսարա կղզում Անկախության օրվա տոնակատարության ժամանակ:

Ցիպրասը հայտարարել է, որ 197 տարի առաջ սկսված հեղափոխությունը նշանավորել է հայրենիքի ազատության եւ անկախության, նվաճողի լծից ազատագրման համար պայաքարը: Նրա խոսքով՝ վճռականություն է հարկավոր ինքնիշխան իրավունքների եւ տարածքային ամբողջականության նկատմամբ բացարձակ հարգանքի համար:

«Հունաստանն այսօր արժեքների փարոս է, կայունության եւ անվտանգության երաշխավորը մեր տարածաշրջանում: Եվ այդ պատճառով նա թույլ չի տա որեւէ մեկին խաղեր խաղալ, որոնք վտանգում են իրերի նորմալ դասավորությունը: Եվ ես ուզում եմ այստեղ՝ մեր հայրենիքի պատմական անկյունում, կրկնել այն, ինչ պաշտոնապես եւ միաձայն հայտարարել է  ամբողջ Եվրոպան. Թուրքիան պետք է դադարեցնի անօրինական գործունեությունը Էգեյան ծովում, նա պետք է հարգի Հունաստանի եւ Կիպրոսի ինքնիշխան իրավունքները, հետեւի միջազգային իրավունքի սկզբունքներին»,- ասել է Ցիպրասը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ