News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հետ որեւէ դավադրութուն չի եղել՝ խարդախոտ Հիլարիից եւ դեմոկրատներից բացի: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է թվիթերյալ իր էջին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ ամերիկյան ընտրություններին Ռուսաստանին վերագրվող   միջամտությամբ զբաղվող Թրամփի առաջատար փաստաբան Ջոն Դաուդը հինգշաբթի հրաժարական էր տվել:

«Շատ փաստաբաններ եւ իրավաբանական ընկերություններ են ցանկանում ներկայացնել ինձ «ռուսական գործում»... Մի հավատացեք ֆեյքային լուրերին այն մասին, որ դժվար է փաստաբան գտնել, ով կցանկանար վերցնել այս գործը: Ոչ մի փաստաբան երբեք չի հրաժարվի փառքից եւ հարստությունից, թեեւ ոմանց խանգարում են հակասությունները»,- Twitter-ում գրել է երկրի ղեկավարը:


«Խնդիրն այն է, որ նոր փաստաբանից կամ իրավաբանական ընկերությունից ամիսներ կպահանջվի արագություն հավաքելու համար, ինչն արդար չէ մեր հզոր երկրի համար, եւ ես շատ գոհ եմ իմ ներկայիս թիմից: Ընդ որում, Ռուսաստանի հետ որեւէ դավադրություն չի եղել՝ խարդախոտ Հիլարիից եւ դեմոկրատներից բացի»,- ավելացրել է ԱՄՆ առաջնորդը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ