News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Վեսթ Փոյնթում գտնվող ամերիկյան ռազմական ակադեմիայում տեղակայված «Կիբերբանակի ինստիտուտը» (CAI) մի քանի կոմիքս է պատրաստել, որոնցում ներկայացված են ԱՄՆ-ի մի քանի սպառնալիքները՝ կապված ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հետ: Ընդամենը 4 գրքույկ է պատրաստվել, որոնք հեղինակները մտադիր են անվճար բաժանել ԱՄՆ բանակի երիտասարդ սպաներին եւ շարքայիններին, հայտնում է ՌԲԿ-ն:

Կոմիքսներից մեկը՝ «Խաղաղ ավերակներ», պատմում է հակամարտության մասին, որը սկսվել է Ռումինիայի եւ Մոլդովայի միավորումից հետո: Իրադրությանը միջամտում է ռուսական բանակը, որը Մերձդնեստրում զորավարժություններ է անցկացնում: Նրան դիմակայում են ամերիկյան տանկերը: Ռուսական տանկերն ավելի շատ են, սակայն դեռեւս մինչեւ մարտն սկսվելը հրաման է ստացվում «այն հիմա գործարկելու մասին»: Արդյունքում հայտնվում են ռուսական դրոններ, որոնք ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ «կուրացնում են» տանկերի անձնակազմին՝ ոչնչացնելով էլեկտրոնային սարքավորումը: Վերջնարդյունքում՝ առանց կապի եւ ամերիկացիների կառավարման մնացած պաշտպանական գիծը ճեղքում են ռուսական տանկերը, իսկ կոմիքսն ավարտվում է նրանով, որ ռուս զինվորները հասնում են մինչեւ ամերիկյան հյուպատոսարան:

Նախագծի հեղինակներից մեկը՝ լեյտենանտ-գնդապետ Նաթալի Վալենտան կոմիքսների հայտնվելը պարզաբանել է զինծառայողներին նախազգուշացնելու ցանկությամբ, որ առաջիկա 10 տարիներին պատերազմը չի լինի այնպիսին, ինչպիսին էր նախորդ 80 տարիներին, հայտնում է IEEE Spectrum պարբերականը:

Կոմիքսների տեքստի հեղինակ Բրայան Ջոնսոնը հայտարարել է, որ ինստիտուտում այս անգամ որոշել են հրաժարվել զեկույցների սովորական ձեւից, որը CAI-ն պատրաստել է Պենտագոնի եւ ԱՄՆ ղեկավարության համար: Նրա կարծիքով՝ կոմիքսը հավասարապես հասկանալի կլինի ե՛ւ 18-ամյա շարքայինին, ե՛ւ գեներալին: Ջոնսոնը հավաստիացրել է, որ գրքերը ստեղծլիս սերտորեն համագործակցել է փորձագետների հետ, որոնք թեմային ծանոթ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ