News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Վոսկրեսնիյ վեչեր» ծրագրի եթերում ՌԴ ՊՆ քիմիա-վերլուծական լաբորատորիայի ղեկավար Իգոր Ռիբալչենկոն նշել է, որ ռուս զինվորականները «Նովիչոկին» նման թունավոր նյութ են հայտնաբերել 1998  թվականին: Այդ ժամանակ քիմիկոսները հետազոտում էին նյութերի սպեկտրալ գրադարանի հերթական տարբերակը, որը թողարկում էր ԱՄՆ Ստանդարտների ազգային բյուրոն, հայտնում է «Ինտերֆասքը»:

«Նյութը մեզ հետաքրքրեց, քանի որ այն ֆեսորաօրգանական նյութ էր: Եվ մենք հասկանում էինք, որ այն օժտված է հզոր մահաբեր հատկությամբ»,- նշել է Ռիբալչենկոն:

«Հիմա պարզվում է, որ դա հենց այն նույն A234 «Նովիչոկն» է: Այն ջրի երես է ելել»,- հայտարարել է ռազմական քիմիկոսը:

Ռիբալչենկոն հայտարարել է, որ նյութի բանաձեւը հրապարակվել է քիմիկոս Վիլ Միրզայանովի գրքում, որը ԱՄՆ է տեղափոխվել: «Բանաձեւի հրապարակումից հետո քիչ թե շատ պատրաստված քիմիական լաբորատորիայի համար ոչ մի դժվարություն չէր ներկայացնում այդ նյութի սինթեզումը»,- ասել է նա:

ՊՆ ներկայացուցիչը նաեւ ենթադրել է, որ Սրգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի փրկության համար բրիտանացիները որպես հակաթույն կարող էին օգտագործել անտրոպինը, որը, հավանաբար, անհրաժեշտ արդյունք չի տվել:

Միրզայանովը, որն իրեն համարում է «Նովիչոկի» ստեղծողներից մեկը, պնդում է, որ նութը մտահղացվել է ԽՍՀՄ-ում: Սակայն նա նշում է, որ տեսականորեն նյութը, որի բանաձեւը հայտնի է, կարող էին սինթեզել նաեւ ԱՄՆ-ում, որտեղ են այդ թվում տեղափոխվել նախկին Խորհրային Միության ռազմական քիմիկոսները:

Այն մասին, որ Սոլսբերիում, որտեղ թունավորվել էին ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան, օգտագործվել է ԽՍՀՄ-ում մշակված «Նովիչոկ» գազը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանում իր ելույթում հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը: Ըստ որում՝ նա Մոսկվայից պարզաբանում է պահանջել, թե ինչպես է թունավոր նյութը հայտնվել Միացյալ Թագավորության տարածքում:

Հետեւած սկանդալը բերել է Լոնդոնից եւ Մոսկվայից դիվանագետների արտաքսմանը, փակվել է Սանկտ Պետերբուրգում բրիտանական գլխավոր հյուպատոսարանը եւ Ռուսաստանի տարածքում դադարեցվել է Բրիտանական խորհրդի գործունեությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ