News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բրիտանական ծառայությունները, հավանաբար, Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի փրկության համար օգտագործել են տրիվիալ հակաթույն անտրոպինը, որը, հավանաբար, անհրաժեշտ արդյունք չի տվել, «Ռոսիա 1»-ի եթերում նշել է ՌԴ ՊՆ քիմիա-վերլուծական վերահսկողության կենտրոնի լաբորատորիայի պետ Իգոր Ռիբալչենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ամեն ինչ կախված է դոզայից եւ կիրառման եղանակից: Այս նյութը կարող է կիրառվել արտամաշկային ապլիկացիայի միջոցով, աերոզոլի տեսքով ցնցեղելու ձեւով, սնունդի մեջ: Կախված ապլիկացիայի տեսակից եւ ախտահարման դոզայից, կարող է լինել այս կամ այն ծանրությունը»,- ասել է Ռիբալչենկոն:
Նա նշել է, որ այն ամենը, ինչ տվյալ պահին հայտնի է, այ է, որ մարդիկ գիտակցությունը կորցրել են: «Չի բացահայտվել ախտահարման ոչ մի նշան, ոչ մի ախտանիշ: Եվ մինչեւ հիմա էլ բացահայտված չէ: Իսկ Ռուսաստանի առաջարկը քննությանը մասնակցելու մասին, նրանք պարզապես արհամարհեցին»,- հավելել է փորձագետը:

«Միակ բանը, որին տեղյակ ենք Միրզայանովի գրքից, այն է, որ այս դասի բոլոր նյութերով ախտահարվելու դեպքում դժվար են բուժվում, նաեւ հակաթույնային թերապիայով… Անտրոպինը տրիվիալ հակաթույն է, սակայն այն, հավանաբար, անհրաժեշտ արդյունք չի ունեցել»,- կարծիք է հայտնել Ռիբալչենոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ