News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Մեծ Բրիտանիան «Սկրիպալի գործում» կիրառում է սեւ փիրաի հնարքներ, եւ Լոնդոնի գործողությունները «վիթխարի սադրանք ու ավանտյուրա» է որակել: Այս մասին կիրակի նա ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այն, ինչ հիմա անում է Մեծ Բրիտանիան, սեւ փիար է եւ համաշխարհային մասշտաբի հակագովազդ: Նրանք չեն կարողանում պաշտպանել իրենց թեզերը…, նրանք չեն կարողանում դա վաճառել՝ օգտագործելով սեփական եզրահանգումները: Համապատասխանաբար անցել են համաշխարհային մասշտաբի հակագովազդի եւ սեւ փիարի հայեցակարգին: Սա վիթխարի սադրանք է: Ես ավելին կասեի՝ վիթխարի ավանտյուրա է, որին հիմա Լոնդոնը դիմել է»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ «Մեծ Բրիտանիայի վարչապետին վիթխարի տապալվող ավանտյուրայից եւ դրա հետեւանքներից փրկելու համար» ԵՄ գագաթնաժողովը քննարկել է այս խնդիրը «առանց որեւէ փաստի, առանց Մեծ Բրիտանիայի կողմից որեւէ փաստարկի»:

«Եկեք սպասենք, կարծում եմ, հինգշաբթիին, եւ ճեպազրույցի ժամանակ ես խոստանում եմ այնպիսի պատմական նվեր մատուցել ե՛ւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին, ե՛ւ բոլորին: Հույս ունեմ, որ մենք կհասցնենք այդ բոլոր փաստաթղթերը պատրաստել: Մենք բոլորի համար անակնկալ ունենք, ում բավականացնում է կա՛մ խիղճը, կա՛մ լկտիությունը Ռուսաստանը Երրորդ ռեյխի հետ համեմատելու, թեկուզ ինչ-որ զուգահեռներ տանելու համար: Մենք նրանց համար ե՛ւ արժանի պատասխան, ե՛ւ նվեր ունենք: Անակնկալ»,- խոստացել է Զախարովան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ