Իրաքի ԶՈՒ-ն քրդական գրոհայիններին երկրի հյուսիսում թույլ չի տա հարձակվել Թուրքիայի վրա, հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է Reuters-ը։ Զրույցը տեղի է ունեցել Սինջար ներխուժելու Թուրքիայի սպառնալիքի հաջորդ օրը։
«Ավտանգության իրաքյան ուժերին հրահանգվել է թույլ չտալ սահմանամերձ շրջանում օտարերկրացի զինյալների ներկայությունը»,- ասել է ալ-Աբադին։
Իրաքի գլխավոր շտաբի պետ, գեներալ-Լեյտենանտ Օսման ալ-Ղանմին նշել է, թե իրաքյան բանակը լիովին վերահսկում է Սինջարն ու Թուրքիայի հետ սահմանային հատվածը։