News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանը կայուն զարգացման մեծ ներուժ ունի, եւ իրականացվող քայլերն ուղղված են դրա լիարժեք իրացմանը: Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի հետ այսօր՝ մարտի 28-ի հանդիպմանը ներկայացնելով տարբեր ոլորտներում կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝ ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետը շնորհավորել է Շոմբի Շարփին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ ՄԱԿ-ի պաշտոնյան իր ներդրումը կունենա երկկողմ համագործակցությունն առավել զարգացման գործում:  Կարեն Կարապետյանը նշել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ սերտ փոխգործակցություն է ձեւավորվել,  արդյունավետ մի շարք ծրագրեր են իրականացվել, միեւնույն ժամանակ համատեղ աշխատանքի նոր հեռանկարային ուղղություններ կան:

Շոմբի Շարփը նշել է, որ պատվով է ստանձնում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնը եւ իր առաքելության ընթացքում կներդնի առավելագույն ջանքեր՝ Հայաստանի զարգացմանը միտված ծրագրերում ՄԱԿ-ի ներգրավվածությունն ապահովելու եւ դրանք հաջողելու համար: Նա ողջունել է Հայաստանի կառավարության կողմից բարեփոխումների նախաձեռնումը, ինչպես նաեւ տնտեսական աճի եւ մակրոտնտեսական բարձր ցուցանիշների արձանագրումը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ն այսուհետ եւս պատրաստ է աջակցել Հայաստանում շարունակական ռեֆորմների եւ ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ՄԱԶԾ համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ: Այս համատեքստում անդրադարձ է եղել Հայաստան-2030 զարգացման օրակարգին, կարեւորվել է դրա իրականացման գործում սերտ համագործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ամենաշատ