News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մի շարք ամերիկացի վարորդներ դատարան կոլեկտիվ հայց են ներկայացրել BMW-ի BMW of North America ստորաբաժանման դեմ՝ մեղադրելով ավտոմեքենաների մեջ ծրագրային ապահովման տեղադրման մեջ, որը նվազեցնում է վնասակար արտանետումների ցուցանիշները, հայտնում է BMWBLOG ամսագիրը:

Պարբերականը նշում է, որ կոնցեռնի հյուսիսամերիկյան ստորաբաժանման դեմ հայցը ներկայացվել է Նյու Ջերսիի դատարան: Հայցվորների տեղեկացմամբ՝ BMW-ն 2009-2011 թվականներին արտադրված BMW X5 եւ BMW 335d ավտոմեքենաների մեջ տեղադրել է հատուկ ծրագրեր, որոնք արտանետումների տվյալները նվազեցնում են:

«Մեզ համար սկզբունքորեն կարեւոր է, որպեսզի BMW Group-ի ավտոմեքենաներում ոչ մի մանիպուլյացիա չլինի, եւ որպեսզի դրանք համապատասխանեն օրենսդրության բոլոր համապատասխան պահանջներին»,- իր հերթին նշել է BMW North America-ի ներկայացուցիչ Քեն Սփարքսը պարբերականին ուղարկած գրավոր մեկնաբանության մեջ:

Անցյալ շաբաթ լրատվամիջոցները հայտնել էին, որ BMW-ի Մյունխենի կենտրոնակայանում եւ Ավստրիայի Շթայրեի գրասենյակում խուզարկություններ են կատարվել՝ կապված արտանետվող գազերի մանիպուլյացիաներին վերաբերող սկանդալի քննության հետ: Ընկերությանը կասկածում են թեստային փորձարկումների ցուցանիշները մանիպուլացնող սարք օգտագործելու մեջ:

Մյունխենում փետրվարի վերջին նախաքննություն էր սկսվել կոնցեռնի ավտոմեքենաների արտանետումների մանիպուլացման վերաբերյալ, խոսքը վերաբերում է 11 հազար 400 դեպքի: Դատախազության տվյալներով՝ նախկինում կոնցեռնն ընդունել էր 750xd եւ M550xd մոդելներում անթույլատրելի մանիպուլյացիաների առկայությունը: Սակայն BMW-ի ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝ խոսքը պատահականության մասին էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Ամենաշատ