News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ Արցախ, եթե նրանք ճանաչեն նրա իրավազորությունը: Այս մասին Mirror Spectator-ին տված  հարցազրույցում հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Նա բարձր է գնահատել ղարաբաղյան կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի դիվանագիտական ​​ջանքերը: «Մենք հասկանում ենք, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս Մինսկի խմբի անհանգստացած է այդ բարդ հարցի լուծմամբ: Սակայն Մինսկի խմբի շահագրգռվածությունը բավարար չէ: Մեր խորին համոզմամբ` Ադրբեջանի ոչ կառուցողական, ծայրահեղական, ռազմատենչ դիրքորոշումը խոչընդոտ է, որը մենք չենք կարող հաղթահարել ավելի լուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման համար», - ասել է Սահակյանը:

Նրա խոսքով՝ կարգավորման հաջող գործընթացի համար անհրաժեշտ է, որ Արցախը բանակցությունների լիիրավ կողմ դառնա, ինչպես 1994 թվականին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովում ի սկզբանե որոշվել էր: Նա նշել է, որ Արցախը շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի վերականգնի այս ձեւաչափը:

Խոսելով փախստականների մասին՝ Սահակյանը նշել է, որ ներկայումս հիմնականում խոսում են ադրբեջանցի փախստականների մասին: «Մենք, բնականաբար, կողմ ենք արտահայտվում, որ խոսեն ոչ միան ադրբեջանցի փախստականների, այլեւ հայ փախստականների մասին: Մենք բազմիցս ասել ենք, որ ադրբեջանցի փախստականները, բնականաբար, կարող են վերադառնալ Արցախ, եթե ճանաչեն նրա իրավազորությունը », - ասել է  նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ