News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօրվա դրությամբ՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը բազմաթիվ իրավախախտումներ է կատարում: Այս մասին մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրավաբանակն արվեստ» իրավաբանական ընկերության տնօրեն Էդգար Հակոբյանը:

Նրա խոսքով՝ լինում են դեպքեր, երբ որոշակի փողոցում կայանումն արգելող ճանապարհային նշան կա, սակայն նույն տեղում նաեւ ավտոմեքենաների կայանման համար նախատեսված կարմիր գծեր կան: «Այս դեպքում, երբ վարորդը փորձում է օգտվել այդ ծառայությունը, որի համար նա 12 հազար դրամ է վճարում, Ճանապարհային ոստիկանությունից նրան տուգանք է ուղարկվում, քանի որ նա կայանել է արգելող նշանի տակ», - պարզաբանեց փորձագետը:

Ինչպես նշեց Հակոբյանը, Երեւան-Դիլիջան ավտոճանապարհի 82-րդ կիլոմետրի վրա ժամում 90 կիլոմետր արագություն թույլատրող ճանապարհային նշան է տեղադրվել, սակայն 5 մետրից հետո ժամում 50 կիլոմետր արագություն թույլատրող մեկ այլ նշան է, եւ, բացի այդ, նշանի կողքին արագաչափ է տեղադրվել: Այս ամենը, ինչպես ընդգծեց փաստաբանը, շփոթմունք է առաջացում վարորդների մոտ, քանի որ նրանք չեն կարող արագորեն նվազեցնել արագությունը եւ ակամայից իրավախախտում են թույլ տալիս: Նման հակասությունները, ինչպես հավաստիացրեց իրավաբանական ընկերության տնօրենը, կարելի է նաեւ Երեւանում գտնել:

Խոսելով տարբեր ծառայողական ավտոմեքենայի վրա տեղադրված շարժական արագաչափ սարքերի մասին, Հակոբյանը նշեց, որ Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը կոնկրետ վիճակագրություն չունի առ այն, որ այդ նորամուծություններից հետո ավտովթարների թիվը ինչ-որ կերպ նվազել է: «Ճանապարհային ոստիկանությունը սկսել է շարժական արագաչափեր օգտագործել փետրվարի 8-ից՝ պատճառաբանելով դա այն հանգամանքով, որ Հայաստանի ճանապարհներին ավտովթարների հետեւանքով մահացության դեպքերի թիվն աճել է: Ըստ նրանց հավաստիացումների՝ այդ շարժական արագաչափեր պետք է ներդրվեին մարզային ավտոճանապարհների վրա, սակայն գրանցվել են Երեւանում դրանց օգտագործման դեպքեր, - ավելացրել է փորձագետը:

Իրավաբանի խոսքով՝ թաքնված շարժական արագաչափերի օգտագործումն անօրինական է: Մասնավորապես, այդ տրանսպորտային միջոցների վարորդները վթարային ձայնային ազդանշաններ են միացնում, եւ, կայանելով ավտոմեքենան ճանապարհին, գաղտնի հետեւում են տրանսպորտային միջոցին: Բացի այդ, վերջին տարիներին Հայաստանում արագաչափերի թիվը զգալիորեն աճել է, սակայն ճանապարհների վրա մահացությունների թվի նվազում այդպես էլ չի գրանցվել: «Այդպիսով, Ճանապարհային ոստիկանությունը որոշում է կայացրել օգտագործել թաքնված շարժական արագաչափերը՝ թեպետ նման կարգադրություն ՀՀ ոստիկանապետից  չի եղել»,- եզրափակեց Էդգար Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ