News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան փորձում են համոզել իրենց եվրոպական գործընկերներին աջակցել Իրանի դեմ նոր պատժամիջոցներին՝ իրանական միջուկային գործարքի պահպանման համար, հաղորդում է Reuters-ը:

Բրյուսելում Եվրամիության դեսպանների փակ նիստին Լոնդոնը, Փարիզը եւ Բեռլինը խնդրել են ԵՄ-ին սատարել ապրիլին նոր պատժամիջոցների պաշտոնական հավանությանը: Սակայն Իտալիան Իսպանիայի եւ Ավստրիայի աջակցությամբ ընդդիմանում է նոր պատժամիջոցներ մտցնելու ծրագրերին: Հռոմը գտնում է, որ այդ պատժամիջոցները բավարար չեն լինելու, որպեսզի համոզել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին դուրս չգալ Իրանի միջուկային համաձայնագրից, եւ վտանգի կենթարկեն Իրանի հետ զարգացող գործնական կապերը:

ԵՄ կանոնակարգերի համաձայն՝ տնտեսական պատժամիջոցները միաձայն աջակցություն են պահանջում: «Իտալիան հայտարարել է, որ երկխոսությունը նախընտրելի տարբերակ է եւ որ, առանց ԱՄՆ-ին համոզելու, պատժամիջոցները կարող են թուլացնել մեր դիրքորոշումը», - ասել է դիվանագետը: «Իսպանիան խնդրել է քննարկել նման քայլի հետեւանքները»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ