SpaceX ընկերությունն ուրբաթ օրը գործարկել է 10 Iridium NEXT հեռահաղորդակցության արբանյակներով Falcon 9 հրթիռային կրիչը: Գործարկումը իրականացվել է ԱՄՆ ՌՕՈՒ-ի Վանդերբերգ (Քալիֆորնիա) բազայից: Գործարկումը հեռարձակվում էր SpaceX-ի կայքում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Հրթիռի առաջին աստիճանն ավելի վաղ օգտագործվել էր 2017 թվականի հոկտեմբերին Iridium NEXT -ի՝ տիեզերք արձակման համար եւ վերադարձվել էր Երկիր: Այս անգամ դրա կառավարվող վերադարձը նախատեսված չէ: