News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեվին Ուիլյամսոնը կոչ է արել Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում զարգացնել երկրի պաշտպանական համալիրը: Երկրի նախարարն այս մասին գրել է Telegraph-ում հրապարակված հոդվածում, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:

Պարոն Ուիլյամսոնի խոսքով՝ աշխարհը «պատերազմի նոր վտանգավոր դարաշրջան է մուտք գործել» : «Մեծ Բրիտանիայի պաշտպանության համար կենսականորեն կարեւոր է շարունակել զարգացումը՝ արդեն վաղվա այդ սպառնալիքներին դիմակայելու,  մեր երկրի անվտանգությունն ապահովելու եւ դժվարությամբ ձեռքբերված ազատություննների եւ ներկայիս կենսաձեւի պաշտպանության համար»,- նշել է նախարարը:

«Պուտինն օգտագործում է աճող հիբրիդային հնարավորությունները կործանման, վիժեցման եւ աշխարհի երկրների վրա ազդեցություն գործելու նպատակով», - ասել է բրիտանացի նախարարը: Ուիլյամսոնը նշել է, որ համաշխարհային հանրության համբերությունը Ռուսաստանի նախագահի նկատմամբ «սպառվում է»: Խոսելով Մոսկվայի կողմից վտանգի մասին՝ նա հիշեցրել է բրիտանական Սոլսբերիում Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման մասին: Նախարարն այն «հրեշավոր հանցագործություն է» անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ