News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահները Սիրիայի վերաբերյալ հայտարարություն են ստորագրել, որում համաձայնել են շարունակել համագործակցությունը Սիրիայում խաղաղության հասնելու համար, հաղորդում է ռուսական «Առաջին ալիք»-ը:
Հայտարարությունը ստորագրվել էր Անկարայում նախագահներ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոհանիի եւ Ռեջեփ Էրդողանի հանդիպման արդյունքներով:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան աջակցում են Սիրիայի ինքնիշխանությանը, միասնությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ պատրաստ են շարունակել պայքարը ահաբեկչության դեմ: Երեք երկրների ղեկավարները ընդգծել են ահաբեկիչներին զինված ընդդիմությունից բաժանելու կարեւորությունը:

Մոսկվան, Թեհրանն ու Անկարան կոչ են արել Միավորված ազգերի կազմակերպությանը եւ ողջ միջազգային հանրությանը լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրել Սիրիայի Արաբական Հանրապետությանը: 

Կողմերը նաեւ հայտարարել են, որ շարունակելու են համագործակցությունը՝ «ԻՊ»-ի եւ «Ալ-Քաիդա»-ի լիակատար վերացման համար: Բացի այդ, «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահները ընդգծել են իրենց կողմնակցությունը Սիրիայի անկախությանն եւ միասնությանը:

Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ղեկավարների հերթական հանդիպումը սիրիական կարգավորման վերաբերյալ տեղի կունենա Իրանում, գրում է «Իզվեստիա»-ն: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ