News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


 

ՀՀ կառավարության այսօրվա՝ ապրիլի 5-ի նիստում, վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման խնդրին, մասնավորապես, «Բուրգեր Քինգ» սրճարանում տեղի ունեցած պայթյունին:

«Երեք օր առաջ Երեւանի կենտրոնում տեղակայված հանրային սննդի օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժեց 8 մարդ: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, ինչպես նաեւ գործադիր մարմինները, ըստ ցուցումների կատարում են անհրաժեշտ աշխատանքները: Միաժամանակ, նշված դեպքը հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվային պահանջների նկատմամբ պետական հսկողության խստացման հիմք է հանդիսանում»,-ասաց նա:

Վարչապետը հանձնարարեց ԱԻ նախարարին երկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաեւ հանրային սննդի օբյեկտների սպասարկման եւ ծառայությունների մատուցման ոլորտումգործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվային պահանջների պահպանման, ինչպես նաեւ թերությունների հայտնաբերման ուղղությամբ:

«Խախտումների արձանագրման դեպքերում սահմանելով սեղմ ժամկետներ խնդիրները վերացնելու իսկ դրանք չկատարելու դեպքում կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ: Համապատասխան կազմակերպություններում աշխատանքի ապահովման հարցերում ներգրավել առողջապահական տեսչական մարմնին:

Առաջարկում եմ գործարար միջավայրի ներկայացուցիչներին, սպասարկման եւ ծառայությունների մատուցման ոլորտում գործող կազմակերպությունների ղեկավարներին սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաեւ համագործակցելով ԱԻՆ ներկայացուցիչների հետ, միջոցներ ձեռնարկել հնարավոր խնդիրների վեր հանման եւ վերացման ուղղությամբ՝ բարձրացնելով համապատասխան օբյեկտներում տեխնիկական անվտանգության պայմանները»,-նշեց Կարեն Կարապետյանը:

Նա ԱԻՆ եւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարներին հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողական մեխանիզմների կատարելագործման, ոչ ամբողջական  օրենսդրական կարգավորումների հստակեցման ԵՏՄ շրջանակներում ընդունված տեխնիկական կանոնակարգերի ներդրման , ինչպես նաեւ գործնականում առկա խնդիրների վերացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ:

«Պարոն Տոնոյան, ուշադիր կլինեք, որպեսզի այս հանձնարարականի հետեւանքով չունենանք ադմինիստրատիվ պրոբլեմներ եւ լիազորությունների ոչ ճիշտ ընկալում եւ կիրառում»,-դիմելով ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին, ընդգծեց վարչապետը:

Պայթյուն Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգում». կան տուժածներ (ֆոտո)

Հայտնի է «Բուրգեր քինգում» պայթյունից տուժածների ինքնությունը. Ցանկ (Ֆոտո)

Պայթյուն Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ»-ում, 8 տուժած կա. կադրեր դեպքի վայրից

Ականատեսը մանրամասներ է պատմում «Բուրգեր Քինգում» տեղի ունեցած պայթյունի մասին

«Հանկարծակի պայթեց, կողքերով, վերեւով ինչ-որ բաներ փլվեցին». Պատմում են «Բուրգեր Քինգի» պայթյունից տուժածները (Ֆոտո)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ