News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հայտարարել է, որ ինչ-որ խաբեբաներ խլել են իր բնակարանը: Սակայն Արմեն Ջիգարխանյանի ընկերը հայտնել է, որ նա ինքն է վերադարձրել այն՝  վախենալով նոր քրեական գործից, հաղորդում է «Դնի.ռու»-ն:
Մինչեւ վերջերս Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան երեք բնակարան է ուներ: Սակայն օրերս թոք-շոուի եթերից դաշնակահարուհին հայտարարել էր, որ չի կարողացել մտնել Մոլոդոգվարդեյսկայա փողոցի վրա գտնվող բնակարանը, որտեղ եւ նա ապրում էր, քանի որ դռան կողպեքները փոխված էին:

Վիտալինայի փաստաբան Լարիսա Շիրոկովան դիմել էր գրանցման պալատին եւ պարզել, որ այս մեկ սենյականոց բնակարանն այլեւս Ցիմբալյուկին չի պատկանում: Վիտալինան վստահ է, որ ինչ-որ խաբեբաների զոհ է դարձել եւ հայտարարել է դատախազություն դիմելու մտադրության մասին:

Սակայն, ինչպես պնդում է Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը, իրականում հենց Վիտալինան է վերադարձրել բնակարանը նախկին ամուսնուն: Նրա խոսքով՝ Ջիգարխանյանը խնդրել էր վերադարձնել բնակարանը, երբ ամուսինների միջեւ սկանդալը նոր էր ծագել, սակայն կինը հայտարարել էր, որ բնակարանը վաղուց արդեն վաճառվել է: Սողոմոնյանը ստուգել էր Ռոմանովսկայայի խոսքերը, եւ պարզվել էր, որ դա այդպես չէ, ուստի դիմում էր ներկայացրել՝ այդ անշարժ գույքի հետ բոլոր գործարքները դադարեցնելու խնդրանքով:

Ըստ Սողոմոնյանի՝ այս բնակարանը հատուկ արժեք է ներկայացնում դերասանի համար: Ջիգարխանյանը բնակարանը գնել էր 2010 թվականին, սակայն մի քանի տարի անց Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան վերագրանցել էր այն իր անունով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
Ամենաշատ