News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բազմաթիվ լրտեսական լուսանկարներից, թիզերից, կոնցեպտներից ու նախնական տվյալներից հետո տեղեկություն է հայտնվել նորույթի դեբյուտի մասին: Վերջին հաշվետվության համաձայն՝ BMW 8 Series-ի հրապարակային պրեմիերան տեղի կունենա 2018 թվականի հունիսի 15-ին, փոխանցում է Колеса.ру պորտալը:

Ըստ BMW ընկերության տարածած տեղեկագրի, որը պարունակում է վաճառքին վերաբերող հաշվետվությունը, BimmerPost-ի օգտատերերից մեկի տեղեկացմամբ, 8 Series-ի դեբյուտային ցուցադրությունը տեղի կունենա հունիսին: Ավտոմեքենան կցուցադրվի ուրբաթ Լե Մանի մայրուղում՝ նախքան մրցարշավի մեկնարկը, որտեղ GTE տարբերակը հաջորդ օրը կմասնակցի 24-ժամյա իրադարձությանը:

Հրավերքում նշված է 8 Series-ի պաշտոնական պրեմիերայի մասին. «Լե Մանի 24 ժամը սպորտային ավտոմեքենաների դիմացկունության հնագույն մրցարշավներից է, որն անցկացվում է 1923 թվականից Ֆրանսիայի Լե Ման քաղաքից ոչ հեռու, նաեւ համարվում է աշխարհում ամենահեղինակավորներից մեկը: «Լե Մանի 24 ժամ»-ի հաղթողի համար կպատրաստվի ինչ-որ յուրահատուկ բան՝ ուրբաթ գիշերը նոր BMW 9 Series-ի համաշխարհային պրեմիերան»:

Ենթադրվում է, որ նոր «8»-ի ուժային գամմայի մեջ կմտնեն 6- եւ 8-գլանանի շարժիչներ, իսկ ահա V12 շարժիչի հարցը դեռեւս հստակ չէ, քանի որ BMW-ն ծրագրում է դրանից ամբողջութամբ հրաժարվել:

Հիշեցնենք, որ BMW-ի հավաքածուում է եղել 8 Series-ի մեծ կուպե, որը թողարկվել է 1989-ից 1999 թվականները: Ամենահզորը եղել է 850CSi տարբերակը, որն ունի 5,6 լիտր ծավալով, 380 ձիաուժ հզորությամբ, վեցաստիճան մեխանիկական շարժահաղորդակով S70B56 շարժիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ