ԱՄՆ Իլինոյս նահանգում չարթերային ավտոբուսում հրաձգության հետեւանքով զոհվել է 3 մարդ: WIFR-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել են ոստիկանությունից:
Ամերիկյան իրավապահ մարմիններից նաեւ հայտնել են, որ հաղորդում են ստացել գնդակահարված մարդկանց մասին: Ոստիկանները մեկնել են դեպքի վայր եւ չարթերային ավտոբուսում 3 մարդու դի հայտնաբերել, որը վարձակալված էր:
Քննության ենթադրությամբ՝ կասկածյալը ավտոբուսի ուղեւորներից մեկն է: Նա սրահում կրակոցներ է արձակել, այնուհետեւ փախուստի դիմել: Հրաձգության մասին հայտնել է ավտոբուսի վարորդը:
Հրաձիգը դեռեւս ազատության մեջ է, նշում է СВС News-ը: Ոստիկանությունից հայտնել են, որ կասկածյալը վտանգավոր է: Ամերիկյան իրավապահ մարմիններից նաեւ հայտնել են, որ հրաձգության ժամանակ զոհվածները մեծահասակներ էին, սակայն նրանց ինքնությունը դեռ չի պարզվել: