News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի արեւմտյան հատվածում՝ Սիմանո պրեֆեկտուրայում ապրիլի 9-ի գիշերը տեղի է ունեցել 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությանը: The Mainichi պարբերականը հստակեցրել է, որ ստորգետնյա ցնցումների հետեւանքով տուժել է 5 մարդ:

Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները սկսվել են տեղական ժամանակով 01:32-ին 10 կմ խորությամբ:

The Mainichi-ը, վկայակոչելով տեղական իշխանություններին, հայտնել է 5 տուժածի մասին: Նրանց թվում 17-ամյա տղա կա՝ Օդա քաղաքից, որն իր տանը ընկել է մահճակալից, եւ 70-ամյա կին՝ Իձումո քաղաքից, որը ոտքը վնասել է անկողնուց վայր ընկնելու հետեւանքով:

Պարբերականի տեղեկություններով՝ Օդա քաղաքում էլեկտրականությունից զրկվել է մոտ 50 տուն, եւս մոտ 100-ը՝ ջրամատակարարումից: Երկրաշարժի հետեւանքով ճանապարհներին ճեղքեր են հայտնվել:

Chugoku Electric Power Co ԱԷԿ-ի օպերատորը The Mainichi-ին ասել է, որ կայանի աշխատանքում ոչ մի խափանում չի հայտնաբերվել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ