News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ռոստելեկոմ»-ը Հայաստանում ONEX-ի հետ համագործակցության շրջանակներում ներկայացնում են նոր համատեղ առաջարկ երկու ընկերությունների բաժանորդների համար։

Համատեղ առաջարկը հնարավորություն է տալիս օգտվելու երկու ընկերությունների կողմից տրամադրվող ծառայություններից հատուկ պայմաններով։

Մասնավորապես, «Ռոստելեկոմ»-ի բաժանորդները ONEX ընկերության միջոցով առցանց գնումների առաքումն իրականացնելիս կստանան հատուկ բոնուսներ ու արտոնություններ, ինչպես եւ Onex-ի հաճախորդները «Ռոստելեկոմ»-ի ծառայություններից օգտվելու դեպքում կստանան հավելյալ մեգաբիթեր, ֆիլմեր, հատուկ գնային առաջարկներ։ 

«Առցանց գնումները Հայաստանում ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում՝ օրեցօր ընդլայնելով աշխարհագրությունը։ Համագործակցելով ONEX-ի հետ՝ մեր բոլոր բաժանորդների համար հնարավորություն ենք ստեղծել օգտվելու բարձրակարգ ծառայություններից հատուկ զեղչերով եւ միեւնույն ժամանակ ընդլայնել ենք փաթեթները ստանալու համար նախատեսված վայրերը՝ ընդգրկելով «Ռոստելեկոմ»-ի որոշ վաճառքի եւ սպասարկման սրահներ Երեւանում եւ մարզերում։ Համոզված եմ՝ առաջարկը կհետաքրքրի մեր բոլոր բաժանորդներին։ Միշտ էլ հաճելի է, երբ գնումներ կատարելիս լրացուցիչ նվերներ եւ արտոնություններ ես ստանում, այն էլ նման բարձրակարգ ծառայությունների տեսքով»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը համատեղ առաջարկի ներկայացման ժամանակ։

Երկու ընկերությունների համագործակցությունը մեկնարկել է դեռեւս 2017թ․-ին, երբ «Ռոստելեկոմ»-ի որոշ վաճառքի եւ սպասարկման սրահներ սկսեցին տրամադրել ONEX-ի միջոցով պատվիրված փաթեթները՝ դրանով իսկ հնարավորինս հարմարավետ դարձնելով սպասարկումը։

«ONEX ընկերությունը հայաստանյան շուկայում կարողացել է կայուն դիրքեր գրավել եւ տասնյակ հազարավոր հաճախորդների բարձր լոյալությունը դրա վառ ապացույցն է։ Այս համագործակցությունը հերթական կարեւորագույն քայլն է՝ ուղղված մեր օգտատերերին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը: Մշտապես ուրախ ենք համագործակցել հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն օպերատորներից մեկի՝ «Ռոստելեկոմ» ընկերության հետ։ Համատեղ առաջարկը, համոզված եմ, որ կգրավի ինչպես մեր, այնպես էլ «Ռոստելեկոմ»-ի հաճախորդներին, քանի որ ներառված են մեծ պահանջարկ վայելող ծառայություններ ու բոնուսներ»,-նշեց ONEX ընկերության համահիմնադիր, տնօրեն Սամվել Մարտիրոսյանը։

Այսպիսով, ONEX-ի ժամանակակից առաքման ծառայությունների եւ «Ռոստելեկոմ»-ի շնորհիվ գնումներն աշխարհի ցանկացած ծայրից առավել, քան հասանելի եւ մատչելի են դառնում յուրաքանչյուրի համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ