Մոտակա ժամերին Ֆրանսիան շարունակում է Սիրիայի հարցով խորհրդակցություններն իր դաշնակիցների հետ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, պետքարտուղար Բենժամին Գրիվոն՝ ամփոփելով նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարությամբ անցկացվող կառավարության նիստը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Մենք մոտակա ժամերին եւ մոտակա օրերին կշարունակենք Սիրիայի հարցով խորհրդակցությունները մեր դաշնակիցների հետ»,–ասել է Գրիվոն։