News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, այսօր՝ ապրիլի 12-ին, մեկնարկել է ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար, խորհրդի անդամ Արսեն Քարամյանը եւ Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Դավիթ Հայրապետյանը։

Խորհրդի աշխատանքներին զուգահեռ մեկնարկում է նաեւ «100 գաղափար ԱՊՀ երկրների համար» ցուցահանդեսը, որի շրջանակներում ԱՊՀ մասնակից երկրների բազմաթիվ երիտասարդներ ներկայացնում են իրենց նորարական գաղափարները ու լուծումները հանրային կյանքի ամենատարբեր ոլորտների վերաբերյալ։ Միջոցառմանը Հայաստանը ներկայացնում են «100 գաղափար Հայաստանի համար» հայաստանյան փուլի հաղթողները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ