News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզում բնակարանային գողությունների, հափշտակության, գողության փորձի աղմկահարույց գործով դատական նիստին այսօր՝ ապրիլի 12-ին, շարունակվեց առանցքային վկա Ալվինա Լեւոնյանի հարցաքննությունը:

Լեւոնյանը գործով ամբաստանյալներից Վոլոդյա Կիրակոսյանի կինն է եւ գողությունները կազմակերպելու մեջ մեղադրվող Վոլոդյա Աբրահամյանի մորաքրոջ  դուստրը: Հիշեցնենք, որ Կիրակոսյանը միակն է 8 ամբաստանյալներից, որ խոստովանական ցուցմունք է տվել եւ ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ալվինա Լեւոնյանը նախ հայտարարեց, որ իրեն վատ է զգում եւ ի վիճակի չէ ցուցմունք տալ: Դատավոր Վահե Խալաթյանն ընդմիջում հայտարարեց, որից հետո պարզ դարձավ, որ վկայի ինքնազգացողությունը լավացել է եւ նա կարող է շարունակել հարցաքննությունը: Նշենք, որ Ալվինա Լեւոնյանը հղի է եւ իր ասելով, բուժում է ստանում հիվանդանոցում:

Շուրջ 3 ժամ տեւած դատական նիստին կարողացավ վկային հարցեր ուղղել պաշտպաններից միայն Գուրգեն Գրիգորյանը: Նրա հարցերին ի պատասխան Ալվինա Լեւոնյանը կրկնեց նախորդ նիստում տված ցուցմունքները: Նշենք, որ նախորդ նիստին վկան մանրամասն նկարագրել էր, թե ինչպես են Վոլոդյա Աբրահամյանն ու մյուսները նախապատրաստել գողությունները, որտեղից ինչ էին գողացել, ինչ խոսակցություններ էր եղել նրանց միջեւ: Այսօր Ալվինա Լեւոնյանը կրկին պատմեց այն դրվագը, երբ լսել է ամբաստանյալներից Լեւոն Սմբատյանի ու Վռամ Շահինյանի խոսակցությունը:

«Ես լսեցի՝ ինչպես Լյովը հարցրեց, թե ուր ա պառավի տնից տարած փողերը, Վռամը սկսեց հայհոյելով ասել, որ ինքը չի տարել գումարը, պառավը լիրբ էր, կծեց ու փախավ... Վռամը բարձրացավ տուն, ես ասացի իրեն, որ գնալու եմ ոստիկանություն, պատմեմ ամբողջը, բայց Լեւոնը բարձրացավ վերեւ, զենքը պահեց ինձ վրա»,- պատմեց վկան:

Պաշտպանական կողմը հետաքրքրվեց՝ որտեղ է եղել զենքը, ապա դատարանին հայտարարեց, որ նախաքննական մարմնի թերությունն է, որ այդ հարցը չի պարզել: Գուրգեն Գրիգորյանի հարցերի վերաբերյալ դատավոր Վահե Խալաթյանը նախ հետաքրքրվեց, թե ինչ նպատակ են հետապնդում այդ հարցերը, ապա հորդորեց հիշել, որ հարցաքննվողը հղի կին է եւ պետք է հաշվի առնել այդ հանգամանքը: Սա պաշտպանական կողմին ակնհայտորեն դուր չեկավ. նրանք հայտարարեց, որ հենց այս վկայի ցուցմունքների հիման վրա են այժմ այսքան մարդ հայտնվել ամբաստանյալի աթոռին:

Այսօրվա նիստին դատավորը ստիպված էր մի քանի անգամ ընդմիջում հայտարարել: Մեղադրող Արա Մնացականյանը նիստի ընթացքում պաշտպանական կողմին հորդորեց ժամավաճառությամբ չզբաղվել, իսկ վկան էլ նշեց, որ էլ չի դիմանում:

«Ես չեմ դիմանում, դուք հղի վիճակում ո՞նց դիմանաք»,- արձագանքեց դատավորը:

Այնուհետեւ պաշտպանական կողմը հետաքրքրվեց վկայի կողմից նախաքննության ընթացքում ներկայացրած գողության մի դրվագի մասին, որն ի դեպ, մեղադրանքի ծավալում ներառված չէ: Ալվինա Լեւոնյանը նշեց, որ այդ մասին չի հիշում:

«4 դեպքերով հարցաքննվել եք, ինչպե՞ս է, որ 3-ը մանրամասն հիշում եք, այս մեկը ոչ»,- հարցրեց Գուրգեն Գրիգորյանը:

Վկան կրկին պնդեց, որ ոչինչ չի հիշում, ապա խնդրեց ընդմիջում հայտարարել՝ նշելով, որ վատ է զգում: Ընդմիջումից հետո վկան հայտնեց, որ ի վիճակի չէ շարունակել հարցաքննությունը:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մայիսի 11-ին ժամը 12,00-ին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ