News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ)  հիմնադրամն այսօր՝ ապրիլի 13-ին, պաշտոնապես մեկնարկել է  Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում» (ԷԱՀՀ) ծրագիրը` Հայաստանում էներգետիկ աղքատության հաղթահարման գործընթացում հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների կարողությունների զարգացմանը խթանելու նպատակով:

Ծրագրի մեկնարկային  համաժողովին մասնակցել են  Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ` Գրեգորի Ցուրիսը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ  Վաչե Տերտերյանը,ԱՍԲԱ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Նազինյանը, ինչպես նաեւ  ծրագրի գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։

ՏԿԶ  նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը ներկայացնելով առկա իրավիճակը`  նշել է. «Հայաստանում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների նպատակն է բարելավել մարդկանց կյանքի պայմաններն ու սոցիալական վիճակը: Հայաստանի էներգետիկ սակավության խնդրի լուծման գործում կարեւոր է, որ ամեն մի քաղաքացի, ընտանիք, համայնք հստակ պատկերացնի եւ իրագործի էներգախնայող եւ էներգաարդյունավետ կյանք ու մշակույթ ձեւավորելու գործընթաց: Այդ տեսանկյունից ողջունելի է ԱՍԲԱ հիմնադրամի եւ գործընկեր կառույցների այս նոր նախաձեռնությունը, որը իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանի հինգ մարզում: Վստահ եմ, որ ծրագրի հաջող փորձը կտարածվի նաեւ մեր հանրապետության մյուս համայնքներում»:

«Էներգետիկ աղքատությունը Հայաստանում աճող խնդիր է: ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրի բնակչության առնվազն 30 տոկոսը կարող է համարվել էներգետիկ աղքատ, այսինքն՝ նրանք ստիպված են ծախսել էներգիայի եւ ջեռուցման վրա ընտանեկան եկամուտների ավելի քան 50 տոկոսը»,- ասել է  ԱՍԲԱ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Նազինյանը։

Ծրագրի շրջանակում ԱՍԲԱ հիմնադրամը համագործակցելու է Գերմանիայի «Արեւելյան Եվրոպայում բնակարանային նախաձեռնութան» (IWOe.V), Չեխիայի Հանրապետության «SEVEn z.u.» Էներգախնայողության կենտրոնի եւ Նիդեռլանդների «Energie-U» կոոպերատիվ գործընկեր կազմակերպությունների հետ  ԷԱՀՀ  ծրագիրն իրականացնելու համար, որի նպատակն է Հայաստանի հինգ՝ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի մարզերում զարգացնել էներգաարդյունավետության մշակույթը եւ բարելավել բնակիչների կյանքը։

Համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Գերմանիայի, Բելգիայի, Չեխիայի Հանրապետության եւ Նիդեռլանդների գործընկեր կազմակերպությունների փորձագետները  ներկայացրել են  էներգաարդյունավետության խթանման ու հանրային իրազեկության բարձրացմանն ուղղված իրենց երկրների փորձն ու դրանցից քաղված դասերը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ