News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անկարայի հատուկ իրավասություններով գլխավոր դատախազության կողմից հետաքննված 1997-ի փետրվարի 28-ի «պոստմոդեռն» հեղաշրջման գործով դատարանը որոշում է կայացրել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ դատարանի որոշմամբ 103 կասկածյալներից 21-ը դատապարտվել են ցմահ ազատզրկման, իսկ 68-ը՝ արդարացվել։

Նշենք, որ Անկարայի հատուկ իրավասություններով գլխավոր դատախազության կողմից հետաքննվող 1997-ի փետրվարի 28-ի «պոստմոդեռն» հեղաշրջման գործով մեղադրական զեկույցը կազմված է 300 էջից, որում մեղադրանք է առաջադրվել 103 ներկա եւ նախկին բարձրաստիճան զինվորականների եւ մեկ քաղաքացիական անձի դեմ։

Մեղադրական զեկույցում գլխավոր մեղադրյալը ԶՈՒ գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Իսմաիլ Հաքքը Քարադայն է։ Մեղադրյալների ցուցակը հաջորդաբար շարունակում են ԶՈՒ գլխավոր շտաբի այն ժամանակվա պետի տեղակալ Չեւիք Բիրը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի այն ժամանակվա քարտուղար Էրոլ Օզքասնաքը։

Հիշեցնենք, որ 1997-ի փետրվարի 28-ի հեղաշրջման հետեւանքով իշխանությունից հեռացվեց իսլամիստական «Բարօրություն» կուսակցությունը, որի ղեկավար կազմի նկատմամբ դատական գործեր էին բացվել։ Այդ ժամանակ ձերբակալվել եւ դատապարտվել էր Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ