News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն մտադիր է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել՝ կապված Սիրիայի իրավիճակի հետ: Ինչպես փոխանցում է ՌԲԿ-ն, նման ձեւակերպում է պարունակվել մամուլի համար նյութերում, որոնք շաբաթ երեկոյան պատրաստել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Փաստաթղթում, որը ճեպազրույցի առիթով լրագրողների համար պատրաստել է Սպիտակ տունը, կա «մենք մտադիր ենք Ռուսաստանի դեմ լրացուցիչ կոնկրետ պատժամիջոցներ սամանել որպես Ասադի ռեժիմին Մոսկվայի շարունակվող աջակցության պատասխան» արտահայտությունը: Նման արտահայտության մասին twitter-ի իր էջում հայտնել է Atlantic Council-ի փորձագետ, OFAC-ի (ԱՄՆ ֆիննախի պատժամիջոցային բյուրո) նախկին խորհրդական Բրայան Օ՛Թուլը:

Օ՛Թուլը հաստատել է, որ տեսել է փաստաթուղթը, որը պարունակել է այս արտահատությունը:

Այն, որ այս արտահայտությունը կատարվել է ճեպազրույցի համար նախատեսված նութերում, հայտնել է բրիտանական Daily Mail պարբերականը, որն այն ստացել է իր աղբյուրից: Պարբերականը նշում է, որ պատժամջոցների պատճառաբանությունն այն է, որ Մոսկվան «Ասադի ռեժիմին թույլ է տվել սիրիացի ժողովրդի դեմ հանցագործություն կատարել»:

Ըստ որում՝ Daily Mail-ը նշել է, որ ո՛չ Սպիտակ տունը, ո՛չ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը այս տեղեկությունը չեն մեկնաբանել:

Մամուլի համար ճեպազրույցը տեղի է ունեցել Սիրիայի տարածքի օբյեկտներին ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ավիահարվածներից մի քանի ժամ հետո: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրանք հաջող է որակել:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն իր հերթին ելույթ ունենալով Պերուի մայրաքաղաք Լիմայում անցկացվող գագաթնաժողովում՝ Ռուսաստանին մեղադրել է, որ նա ապատեղեկացնում է սիրիական օբյեկտների գնդակոծման առնչությամբ, հայտնել է Reuters գործակալությունը:

Ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիային ավիահարվածներ են հասցրել ի պատասխան Դումայում քիմիական հարձակման, որի կատարման մեջ Արեւմուտքը մեղադրում է սիրիացի զինվորականներին: ԱՄՆ հայտարարությամբ՝ հարվածները կատարվել են Դումայի ու Հոմսի շրջաններում երեք թիրախներին, որոնք կասկածվում են Սիրիայի քիմիական զենքի ստեղծման ծրագրի հետ կապ ունենալու մեջ՝ գիտահետազոտական ինստիտուտին, հրամանատարակաան կետին եւ պահեստներին: Ինչպես նաեւ Հոմսում քիմիական զենքի 2 պահեստի: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կրակի տակ են հայտնվել նաեւ Սիրիայի Հանրապետական գվարդիայի շտաբը, Դամասկոսի Մեզզա օդանավակայանը եւ Արեւելյան Գուտայի Ադ Դումեյր օդանավակայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ