News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոնտենեգրոյում սկսվել են նախագահական ընտրությունները, ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 7:00-ին, հայտնում է Vijesti պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝ տեղական ժամանկով 8:00-ին քվեարկել էր ընտրողների 3,3 տոկոսը: Քվեարկությունը կավարտվի 20:00-ին:

Նախագահական ընտրություններին մասնակցում է նաեւ երկրի նախկին նախագահ, իշխող կոալիցիայի առաջնորդ Միլո Ջուկանովիչը: Հաղթելու դեպքում նա երկրի նախագահ կդառնա յոթերորդ անգամ:

Թեկնածուների թվում են «Իսկական Չեռնոգորիա» կուսակցության առաջնորդ Մարկո Միլաչիչը, որը հանդես է գալիս Սերբիայի եւ Ռուսաստանի հետ միության օգտին, «Դեմոկրատական ճակատ» կոալիցիայի թեկնածու Մլադեն Բոյանիչը, Արդարության եւ հաշտության կուսակցության առաջնորդ Խազբիա Կալաչը, «Սերբական կոալիցիայի» թեկնածու Դոբրիլո Դեդեիչը, միակ կին թեկնածու Դրագինյա Վուկսանովիչը:

Եթե թեկնածուներից մեկը չստանա ձայների 50 տոկոսից ավելին, ապրիլի 29-ին կանցկացվի երկրորդ փուլը: 2013 թվականին անցկացված վերջին նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է գրանցված ընտրողների 63,9 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ