News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան խստորեն դատապարտում է Իրանի քաղաքականությունը տարածաշրջանում եւ պնդում է, որպեսզի միջազգային հանրությունը վճռական դիրքորոշում արտահայտի Թեհրանի նկատմամբ: Այս մասին կիրակի օրը երկրի արեւելյան հատվածում գտնվող Դահրան քաղաքում անցկացվող արաբական լիգայի 29-րդ գագաթնաժողովի բացմանը հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել Ազիզ Ալ Սաուդը:

Սաուդյան թագավորը, որը Հորդանանի թագավոր Աբդալլա II-ից հետո ստանձնել է նախագահությունը Արաբական պետությունների լիգայում, հերթական անգամ մեղադրել է Իրանին տարածաշրջանում իրականացված ահաբեկչական գործողությունների եւ արաբական պետությունների գործերին աղաղակող միջամտության համար: «Մենք որոշիչ միջազգային դիրքորոշում ենք պահանջում տարածաշրջանում Իրանի վտանգավոր եւ քրեական վարքագծի վերաբերյալ»,- Sky News Arabia հեռուստաալիքը մեջբերում է թագավորի խոսքերը:

Նա նաեւ անուղղակիորեն մեղադրել է Թեհրանին յեմենցի հուսի ապստամբների կողմից Սաուդյան արաբիայի տարածքի գնդակոծման համար:

Իր խոսքում Սաուդյան արքայազնն ընդգծել է արաբական աշխարհի համար պաղեստինյան հարցի գերակայությունը եւ դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ամերիկայի դիվանագիտական առաքելությունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին որոշումը: «Պաղեստինյան խնդրի լուծումը շարունակում է մնալ մեր առաջնահերթությունը եւ կմնա այդպիսին այնքան ժամանակ, մինչեւ պաղեստինցիները չվերադարձնեն իրենց օրինական իրավունքները, - ասել է նա, - Մենք ցավում եւ դատապարտում ենք ԱՄՆ վարչակազմի՝ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին որոշումը».

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ