ԱՄՆ-ի իշխանությունները Սիրիայում քիմիական հարձակման կապակցությամբ մտադիր են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, կիրակի օրը CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի Նիկի Հեյլին, CBS հեռուստաընկերության լրագրող Նիկի Հալիի հետ:
«Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ են սպասվում: ԱՄՆ ֆինանսների նախարար Մնուչինը կհայտարարի դրանք երկուշաբթի օրը… Պատժամիջոցները կսահմանվեն այն ընկերությունների նկատմամբ, որոնք առնչություն ունեն Ասադի հետ կապված սարքավորումների եւ քիմիական զենքի կիրառման հետ»,- նշել է Հեյլին: