News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջերս գիտնականները Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսների առափնյա ջրերում հայտնաբերել են ձկան հազվագյուտ տարատեսակ՝ գլխին սուր փշերով, հայտնում է LiveScience պարբերականը:

Հետազոտող Ուիլյամ Լեո Սմիթն ասել է. «Ես չգիտեմ, թե նրան ինչու նախկինում չեն գտել: Հավանաբար այն պատճառով, որի միայն երկու գիտնական է ուսումնասիրում ձկների այս ընտանիքը»:

Հարավային ավստրալական Gymnapistes marmoratus-ը տարբերվում է անսովոր մեխանիզմի առկայությամբ, որի շնորհիվ փշեր է բաց թողնում, որոնք տեղադրված են ուղիղ աչքերի տակ: «Շեղբերը» սովորաբար անշարժ են, սակայն վտանգի պահին դրանք դուրս են գալիս:

Նման պաշտպանական մեխանիզմով են օժտված ինչպես արուները, այնպես էլ էգերը, «շեղբի» երկարաությունը տատանվում է եւ հասնում 2-3 սմ-ի: Դրանից բացի, այն ունի իրեն պաշտպանելու եւս մեկ մեխանիզմ՝ ձկներն արտադրում են մոլորակի վրա ամենավտանգով թույներից մեկը, որը կարող է հեշտորեն սպանել մեծահասակ մարդուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ