News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 21
Տեսնել լրահոսը

«Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր՝ ապրիլի 16-ին չեն մասնակցել Ազգային ժողովում կայացած ճեպազրույցներին։

ԱԺ քառօրյային հաջորդող երկուշաբթի օրերին ԱԺ-ում կազմակերպվում են ճեպազրույցներ, որոնց ընթացքում խմբակցությունների ղեկավարները կամ պատգամավորները պատասխանում են լրագրողների հարցերին։ Այսօր ճեպազրույցներին մասնակցել են ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, որոնք պատասխանել են ընդդիմության բողոքի երթերի, Սերժ Սարգսյանի առաջադրման, ՀՀԿ խորհրդի նիստն արտագնա անցկացնելու մասին հարցերի։ «Ելք»-ից եւ «Ծառուկյան» դաշինքից որեւէ մեկը չի ներկայացել։

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը եւ խմբակցության երեք անդամներ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութան անդամներ Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանն ու Լենա Նազարյանը բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության, եւ այս պահին Երեւանի փողոցներն են փակում։

Դաշինքին մաս կազմող «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչները չեն միացել Փաշինյանի կազմակերպած հանրահավաքներին։

Տպել
Partner news