News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Նպատակը չի արդարացնում միջոցները»։ Այդ մասին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցին ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Նա ապօրինություն է համարել Երեւանի փողոցներն արգելափակելու քայլը, կոչ արել անհապաղ բացել դրանք։

Ռուստամյանն ինքը նորմալ, առանց խոչընդոտների է հասել խորհրդարան։ «Ընդդիմությունը պետք է օրենքի շրջանակներում աշխատի, եթե դուրս է գալիս օրենքից, իշխանություններին հնարավորություն է տալիս արձագանքել այն զինանոցով, որոնցով ընդդիմությունը թույլ է։ Իշխանությունները կարձագանքեն ըստ անհրաժեշտության»,- ասել է Ռուստամյանը։

Պատասխանելով ԱԺ հատուկ նիստը տեղափոխելու մասին հարցին՝ ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասել է. «Չեմ կարծում, որ տեղի փոփոխություն կատարվի։ Ի՞նչ է նշանակում` ԱԺ հատուկ նիստի անցկացման տեղը փոխել։ Անիմաստ գործողություններով մենք չենք պատրաստվում զբաղվել։ Ի՞նչ տարբերություն, այս վայրը, թե այն վայրը շրջափակեն։ Կարծում եմ՝ ԱԺ-ն իր տեղում է, դա այն վայրն է, որտեղ պիտի նիստերը գումարվեն, ոչինչ չի կարող խոչընդոտել»,- ասում է Ռուստամյանը՝ հիշելով, անցյալը, երբ իրենք էին ակտիվիստների դերում, գնում, պատգամավորներին հորդորում էին գնալ խորհրդարան եւ կատարել իրենց պարտքը։  

«Հիմա դեֆորմացիա է գնում։ Այն ժամանակ շարժումն ինչու հաջողեց, քանի որ ամեն ինչ օրենքի շրջանակներում էր տեղի ունենում։ Գրեթե բացառում եմ, որ վաղվա նիստը տեղի չունենա»,- ասել է Ռուստամյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ