ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է լսարանի բարձր ինտելեկտի մակարդակի մասին Սպիտակ տանը Ազգային գիտության մեդալների և Տեխնոլոգիաների ու նորարարությունների ազգային մեդալների հանձնման արարողության ժամանակ, հայտնում է Associated Press-ը։

«Այսօր մեզ մոտ, այլազանության համար, շատ բարձր IQ ունեցող լսարան է», — ասել է Թրամփը՝ դիմելով միջոցառման մասնակիցներին։

ԱՄՆ նախագահը Ազգային գիտության մեդալներ է հանձնել տեխնոլոգիական ոլորտի չորս հայտնի ներկայացուցիչների՝ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկին, Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինին, Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին և AMD-ի ղեկավար Լիզա Սուին։ Տեխնոլոգիաների ու նորարարությունների ազգային մեդալներ են ստացել Dell Technologies-ի ղեկավար Մայքլ Դելը և Microsoft-ի գլխավոր տնօրեն Սաթյա Նադելլան։

Թրամփը պարգևատրվածներին անվանել է «ազգային հարստություն» և նշել նրանց ներդրումը գիտության և տեխնոլոգիաների զարգացման մեջ։ Արարողությունն անցկացվել է Սպիտակ տան կազմակերպած Science: A New Golden Age («Գիտություն․ նոր ոսկեդար») գագաթնաժողովի շրջանակում։