Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի անունից պաշտոնական ընդունելությունը, որը կկազմակերպվի «Ավազա» զբոսաշրջային գոտում ԱՊՀ գագաթնաժողովի հյուրերի համար, ավանդական ուտեստներ և մի քանի տաք ուտեստների տարբերակ կներառի, հաղորդում է ТАСС-ը։
Հյուրերին, որոնց թվում է նաև Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը, կմատուցեն տարբեր նախուտեստներ, դրանց թվում՝ աղցաններ հորթի մսով և սաղմոնով։ Առաջին ուտեստի համար նախատեսված է ապուր՝ գառան մսով։
Ուտեստների փոփոխության ընթացքում հյուրերին կառաջարկեն Կենտրոնական Ասիայի խոհանոցներում տարածված սամսա՝ մսով, դդումով և կանաչեղենով։
Տաք ուտեստի համար հնարավոր կլինի ընտրել երեք ուտեստներից մեկը՝ սթեյք, գառան կողիկներ կամ հնդկահավի մսով փլավ։
Աղանդերի համար կմատուցեն մրգեր և պաղպաղակ։




























