Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստան իր այցի շրջանակում առանձին հանդիպում է անցկացրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Բանակցությունները տեղի են ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի և Կասպյան բնապահպանական գագաթնաժողովի նախօրեին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինը հինգշաբթի երկօրյա այցով ժամանել է Թուրքմենստան։ Ուրբաթ Կասպից ծովի արևելյան ափին գտնվող «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում կանցկացվեն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը և Կասպյան բնապահպանական գագաթնաժողովը։ Դրան կմասնակցեն մերձկասպյան հինգ պետությունների առաջնորդները, այդ թվում՝ Իրանի նախագահը։
Հանդիպման ընթացքում Պուտինը Փեզեշքիանին խնդրել է իր լավագույն մաղթանքները փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին։
Ռուսաստանի նախագահը հայտարարել է նաև, որ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները զարգանում են դրական հունով։ Նա հավելել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականի արդյունքներով աճել է ավելի քան 21 տոկոսով։ Այդ միտումը, նշել է Պուտինը, պահպանվում է նաև 2026 թվականի առաջին յոթ ամիսներին։
Ակնկալվում է, որ բանակցությունների ընթացքում նախագահները կքննարկեն երկկողմ համագործակցության հետագա զարգացումը, ինչպես նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում։
Պուտինի և Փեզեշքիանի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի սկզբին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Բանակցություններից հետո Ռուսաստանի առաջնորդը Թուրքմենստանում միաժամանակ մի շարք հանդիպումներ է անցկացնում միմիջազգային միջոցառումների մասնակիցների հետ։





























