News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները շարունակում են իրենց խիստ մտահոգությունն արտահայտել «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդման փաստի, ներպետական եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից գործի քննության ընթացքի առնչությամբ:

Այս առնչությամբ քաղհասարակության 24 կազմակերպությունների տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«2017 թվականի փետրվարին 23-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը գրանցել է Անդրեաս Ղուկասյանի գանգատը եւ քննության առաջնահերթություն է տվել (Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Կանոններ, Կանոն 41), ինչը ենթադրում է, որ Դատարանը պետք է կարճ ժամկետներում հարցեր ուղղի ՀՀ Կառավարությանը խախտումների վերաբերյալ:

Այնուամենյանիվ, ավելի քան 12 ամիս անց Դատարանի կողմից ՀՀ Կառավարությանը հարցեր չեն առաջադրվել: Այս հանգամանքը լրացուցիչ մտահոգություններ է առաջացնում, որ ՀՀ Կառավարությանը հարցերի առաջադրման ձգձգումը կարող է պայմանավորված է լինել Դատարանում աշխատող ՀՀ իրավաբանների ազդեցությամբ:

Այս մտահոգությունն ավելի է ամրապնդվում այն փաստով, երբ 2018 թվականի ապրիլի 9-ի իր հերթական նամակով Դատարանը վերստին պահանջում է այն նույն փաստաթղթերը, որոնք արդեն ներկայացվել են եւ ստուգվել գանգատի ընդունելիության փուլում: Մասնավորապես՝ Եվրոպական դատարանը պահանջում է ներկայացնել Անդրեաս Ղուկասյանի կողմից ՀՀ Վերաքննիչ դատարանի 2016թ. դեկտեմբերի 22-ի որոշման դեմ ներկայացված բողոքն այն դեպքում, երբ այդ բողոքը կցվել է գանգատին: Այս կերպ, Դատարանը վերստին երկարացնում է պետությանն առաջադրվող հարցերի ժամանակահատվածը:

Հատկանշական է, որ Անդրեաս Ղուկասյանի ներկայացուցիչները 2018թ. մարտի 21-ին ՄԻԵԴ-ից ստացված գրության հիման վրա արդեն իսկ ներկայացրել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որոնք համաձայն փոստային նամակների առաքման էլեկտրոնային համակարգի ստացվել են Դատարանում:

Հաշվի առնելով այս հանգամանքը վերստին պահանջում ենք

Մարդու իրավունքների Եվրպական Դատարանից

- Ձեռնպահ մնալ Անդրեաս Ղուկասյանի գործի քննության անհարկի ձգձգումներից, եւ հետեւողականություն եւ պատասխանատվություն դրսեւորել քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի քննության նկատմամբ, առավել եւս, երբ այդ գործերի քննության համար սահմանվել է առաջնահերթության կարգ:

Եվրոպական Միությանը եւ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցող

միջազգային կառույցներից

Քաղաքական հետապնդումների, եւ մասնավորապես Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջը դարձնել Հայաստանի Հանրապետության հետ իրենց հարաբերությունների զարգացման հիմնական նախապայմաններից մեկը:

1. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

2. Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստան

3. Երեւանի Մամուլի Ակումբ

4. «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ

5. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ

6. «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ

7. «Բիոսոֆիա» ՀԿ

8. «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ

9. «Համագործակցություն հանուն ժողովրդավարություն» ՀԿ

10. «Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ

11. «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

12. «Սպիտակի Հելսինկյան Խումբ» ՀԿ

13. «Վելես» ՀԿ

14. «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ

15. «Փինք Արմենիա» ՀԿ

16. «Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների» ՀԿ

17. «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ

18. «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ

19. «Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիա» ՀԿ

20. «Ընդդեմ Իրավական Կամայականության» ՀԿ

21. Նարինե Գալստյան, անհատ

22. «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

23. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

24. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ