News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը չի կարողացել պայմանավորվել  Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին: Reuters-ի փոխանցմամբ՝ Իտալիան դեմ է արտահայտվել դրան այն մտավախությամբ, որ Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը չի խոչընդոտի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել իրանական միջուկային համաձայնագրից:

Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկումների շրջանակում ելույթ ունենալով, որոշ դիվանագետներ ասել են, որ դրա արդյունքը կարող է լինել այն, որ Եվրամիությունը չի կարողանա «ուղղել» համաձայնությունը մինչեւ մայիսի 12-ը, ինչը պահանջում է Թրամփը:

ԵՄ արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում շարունակել աշխատանքն այս ուղղությամբ: «Խնդիրը մնում է օրակարգում», - ասել է Գերմանիայի նոր արտգործնախարար Հեյկո Մաասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ