News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ինչպես հասկացա, պատգամավորները գիշերվա ընթացքում են եկել Ազգային ժողով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ մուտք գործելիս նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Ես տեղեկություն ունեմ, որ բոլորն այստեղ են եւ նիստը կգումարվի: Պետք է անպայման դեմ քվեարկել, չի կարելի թույլ տալ, որ Սերժ Սարգսյանը ընտրվի ինչպես Հյուսիսային Կորեայում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ գուցե ճիշտ կլինի ընդհանրապես չմասնակցել ԱԺ նիստին, մարուքյանն արձագանքեց, որ դա հենց ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի ամենահարմար տարբերակն է, երբ տպավորություն է, որ  ամեն ինչ լավ է. «Մենք եկել ենք, որ ամեն ինչ շատ լավ չլինի: Մեր ելույթները արդեն գործողություն են: Եթե նիստ է գումարվում ու մենք չենք մասնակցում, ապա Սերժ Սարգսյանին թույլ է տրվում ընտրվել առանց իրեն ուղղված որևէ խոսքի, իրեն ուղղված որևէ ասելիքի, որը բխում է ՀՀ քաղաքացիների սրտերից»,- ասաց նա:

Նա նշեց, որ չեն պատրաստվում միանալ Նիկոլ Փաշինյանին:

«Մենք ասել ենք, եթե բռնություն լինի կգանք կմիջամտենք, այդ որոշումն ուժի մեջ է: Ես ճիշտ էի, թե ճիշտ չէի, ժամանակը ցույց կտա, ես իմ գաղափարներում ամուր կանգնած եմ, ինչ ասել եմ ուժի մեջ է, որևէ բան, ինչ ասել եմ մինչև այս պահը չի փոխվել»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ