News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Դաղստանցի քննիչները քրեական գործ են հարուցել Մախաչկալայի «Վիկինգ» ռեստորանի անվտանգության ծառայության աշխատակցի սպանության փաստով: Հանցագործությունը կատարվել է հաճախորդներից մեկի հետ տուժածի վեճից հետո, որը պահանջել է իրեն թույլ տալ զուգարան մտնել երիտասարդ կնոջ հետ:

ՌԴ Քննչական կոմիտեի Դաղստանի քննչական մարմինները պարզել են, որ 2018 թվականի ապրիլի 14-ին, մոտ ժամը 23-ին Մախաչկալայի «Վիկինգ» ռեստորանում անհայտ անձը առաջացած վեճի ժամանակ սպանության նպատակով իր մոտ եղած հրազենից կրակել է տվյալ հաստատության անվտանգության 40-ամյա աշխատակցի որովայնի շրջանին: Ստացած հրազենային վնասվածքի հետեւանքով նա մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:

Ներկայումս անցկացվում է քննչական եւ դատաքննչական գործողությունների համալիր՝ ուղղված տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելուն:

Ռեստորանի մոտ կրակոցների հետեւանքով վիրավորվել է եւս 2 մարդ: Ըստ որում՝ հանցագործն ինքնաձիգ է օգտագործել:

Instagram-ում հրապարակվել է անվտանգության աշխատակցիի սպանության տեսանյութը, որը նկարահանվել է տեսահսկման խցիկով: Ըստ կադրերի՝ վեճին առնվազն տասնյակ մարդ է մասնակցել: Ինչ-որ պահի ծեծկռտուքի վայրին վազելով մոտեցել են մուգ հագուստով երկու մարդիկ: Նրանցից մեկն անմիջապես սկսել է ատրճանակից կրակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ