News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Համաձայն չեմ, որ ընտրությունները տեղի են ունեցել համատարած ընտրաձայներ գնելու միջոցով։ Այդ մասին Ազգային ժողովում վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ ասել է վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը։

Պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Ես իհարկե համաձայն չեմ, որ ընտրությունները տեղի են ունեցել համատարած ընտրաձայներ գնելու միջոցով։ Օբյեկտիվությունը միջազգային կառույցների զեկույցներն են, նրանց եզրակացություններն են։ Դրանք միանշանակ են, ընտրությունների արդյունքները ժողովրդի կամքի արտահայտումն են»,- նշել է Սարգսյանը։

Ըստ վարչապետի թեկնածուի, եթե «համատարած ընտրակաշառք բաժանվեր, ժամանակակից պայմաններում, երբ ամեն գործիք հիմա նկարում է, մեր ընդդիմության ներկայացուցիչները ուղղակի հեղեղած կլինեին համացանցը»։ «Ես չեմ բացառում, որ կարող են լինել դեպքեր, երբ բարեգործության անվան տակ նման բաներ լինեն։ Բայց դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- ասել է նա։ 

Ըստ Սարգսյանի, քաղաքական հայացքների համար ՀՀ-ում որեւէ մեկը երբեք քրեական հետապնդման չի ենթարկվել։ «Նույնիսկ շատ դեպքերում մեր դատարանների կողմից մեղմ պատիժների են արժանացել, երբ քրեական հանցանքներ են կատարել»,- ասել է Սարգսյանը։

Խոսելով իրեն առանձնատուն հատկացնելու մասին, նա նշել է, թե այդ օրենքը ընդունվել է Հայաստանի խորհրդարանում, եւ նախկին նախագահները օգտվել են այդ իրավունքից։ «Ես էլ օգտվեցի այդ իրավունքից։ Եթե դա ապօրինի լիներ, ես կհրաժարվեի։ Կարծում եմ՝ կարող եք շնորհավորել, որ ես էլ տուն ունեցա Երեւանում»։


Ընթանում է ԱԺ հատուկ նիստը. օրակարգի միակ հարցը վարչապետի ընտրությունն է (ուղիղ)

Մենք ցանկանում ենք երկրի ղեկին տեսնել հենց նման մարդու. Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Անվտանգությունը շարունակելու է մնալ թիվ մեկ գերակայությունը. Սերժ Սարգսյան

ԱԺ-ում Սերժ Սարգսյանը պատասխանում է պատգամավորների հարցերին (վիդեո)

Թաքնված կառավարում իրականացնելը սխալ է, դա փախուստ կլիներ պատասխանատվությունից. վարչապետի թեկնածու

Պատահական չէ, որ գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է. Սերժ Սարգսյան

Ապրիլյան պատերազմը եւ անակնկալ էր եւ անակնկալ չէր. Սերժ Սարգսյանը՝ պատերազմի դասերի մասին (ուղիղ)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ