News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իմ պարտքն է նման որոշումների ընդունումը՝ հիմնվելով հետախուզական եւ առկա ամբողջ տեղեկատվության վրա: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ պատասխանելով ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինի հայտարարություններին, նշելով, որ անհնար է խորհրդարանի հետ խորհրդակցել ռազմական գործողությունների մասին որոշումների յուրաքանչյուր ընդունումից առաջ:

«Եթե ես Սիրիայում գործողությունից առաջ գայի խորհրդարան, ապա չէի կարողանա օգտվել անսպասելիության առավելությունից, ինչը մեր զինծառայողներին լրացուցիչ վտանգի տակ կդներ»,- ասել է  Մեյը: Նա շեշտել է, որ խորհրդարանում ստիպված կլիներ բացահայտել պատրաստվող գործողության մանրամասները, ռազմական տեխնիկայի տեսակները:

Միաժամանակ, Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ ինքը համաձայն է խորհրդարանական ժողովրդավարության գլխավոր սկզբունքին, ուստի առաջին իսկ հնարավորության դեպքում խորհրդարան է ներկայացել եւ պատասխանել գործընկերների բոլոր հարցերին:

Նա շեշտել է, որ չնայած ինքը պարտադիր է համարում լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին որոշումների ընդունմանը խորհրդարանի մասնակցությունը, տվյալ դեպքում խոսքը սահմանափակ խնդիրներով կետային ռմբակոծությունների մասին էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ