Texture ամսագրային ծառայությունը գնելուց հետո Apple Inc.-ը մտադիր է նորությունների բաժանորդագրման ծառայություն թողարկել: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրներին: Այսպիսով ընկերությունը մտադիր է ուժեղացնել իր արշավը, որի նպատակը առցանց ծառայություններից եւ բովանդակությունից շահույթի մեծ մասնաբաժին ստանալն է: Նոր ծառայությունը ակնկալվում է, որ կսկսի գործել 2019-ին, հայտնում է «Կոմերսանտը»:
Bloomberg-ը հայտնում է, որ գնելով Texture-ը (ծառայությունն ամսական 9.99 վճարի դիմաց առաջարկում է մոտ 200 ԶԼՄ-ի նորությունների հասանելություն) ընկերությունը կրճատել է իր 100 աշխատակիցներից 20-ին: