News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ քաղաքացիներն ազատ են մասնակցել այն միջոցառումներին, որին հարկ են համարում մասնակցել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԿԳՆ կոչին՝ զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից:

«Ես ուզում եմ ի պատասխան հիշեցնել, որ ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի նախընտրական հավաքներին երեխաներին զանգվածաբար, ստիպողաբար հանում էին դպրոցներից, փուչիկներով տանում էին հավաքների:

ԿԳՆ-ն ոչ մի բարոյական իրավունք չունի նման կոչով որեւէ մեկին դիմել, որովհետեւ նախ նման կոչով ինքն իրեն պետք է դիմի, որից հետո պետք է մտածել՝ ինքն իրավունք ունի՞ այսպիսի կոչով հանդես գալ: Ես դատապարտում եմ բոլոր այն դեպքերը, երբ մանկահասակ երեխաներին ներքաշում են ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի քարոզարշավի մեջ»,-հայտարարեց Փաշինյանը:

Ավելի վաղ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ հորդորում էր քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին եւ անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից:

«Միաժամանակ, կոչ ենք անում ծնողներին, հաշվի առնելով դպրոցահասակների անվտանգության խնդիրը եւ տարիքային առանձնահատկություններին բնորոշ զգացմունքայնությունը, դրսեւորել հետեւողականություն եւ, համագործակցելով ուսումնական հաստատությունների հետ, բացառել սովորողների անուշադրության տիրույթում հայտնվելու հնարավորությունը»,-ասված է ԿԳՆ կոչում:

Զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից. ԿԳՆ կոչը

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ