ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին եւ անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից:

ԿԳՆ-ի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Նկատի ունենալով, վերջին  օրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների եւ դեռահասների ներգրավման հրապարակային կոչերը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին եւ անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից:

Միաժամանակ, կոչ ենք անում ծնողներին, հաշվի առնելով դպրոցահասակների անվտանգության խնդիրը եւ տարիքային առանձնահատկություններին բնորոշ զգացմունքայնությունը, դրսեւորել հետեւողականություն եւ, համագործակցելով ուսումնական հաստատությունների հետ, բացառել սովորողների անուշադրության տիրույթում հայտնվելու հնարավորությունը: