News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ցուցարարներն այսօր՝ ապրիլի 18-ի առավոտյան, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որն այսօր առավոտյան ամբողջությամբ բացվել էր (ֆոտոռեպորտաժ):

Ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան եւ շարժվեցին դեպի վեր: Փաշինյանը կոչ արեց ոչինչ չվնասել, միայն շրջափակել շենքերը:

Ոստիկանները շղթա կազմեցին եւ փակեցին դեպի Դեմիրճյան փողոց տանող ճանապարհը:

«Հենց հիմա սկսվում է Բաղրամյան-26-ի շրջափակումը: Մեր հավաքը խաղաղ է, մենք եկել ենք հեռացնելու Սերժ Սարգսյանին»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ոստիկանները շղթա կազմեցին նաեւ Բաղրամյան 26-ի դիմաց: Ցուցարարները սկսեցին վանկարկել «ոստիկանը մերն է», «միացեք»:

Նշենք, որ նախօերին Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները երթով անցնելով փակել են Երեւանի կենտրոնական մի շարք փողոցներ, ապպա արգելափակել են պետական մի քանի գերատեսչությունների շենքեր՝ ԱԳՆ, ՊԵԿ, Դատախազություն: Երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք, որտեղ Փաշինյանը ներկայացրել է իր պլանը. «Մենք պետք է շրջափակենք գերատեսչական շենքերը, ճանապարհները, մայրուղիները։ Չեմ ուզում ասել, թե դա ինչպես է պետք անել, որովհետեւ դուք ցույց տվեցիք, որ հերոս ժողովուրդ եք, եւ ձեր առաջ փակ տարածքներ չեն կարող լինել։ Վաղը գործողությունները կսկսենք ժամը 10-ից»։

Փաշինյանը նշել է, որ ստեղծելու են հեղափոխական կոմիտե, որը համակարգելու է բոլոր գործողությունները, իսկ վաղվանից սկսելու են գործողությունների երրորդ փուլը. «Վաղը պիտի կաթվածահար լինի ամբողջ Երեւան քաղաքը՝ 9-րդ մասիվից մինչեւ 3-րդ գյուղ»։ Իսկ հանրահավաքից հետո երթ է մեկնարկելու։

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների դեմ. Բախումների հետեւանքով 46 անձ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, տեղափոխվել են հիվանդանոց: Իսկ ապրիլի 17-ին ոստիկանները Երեւանի փողոցներից բերման են ենթարկել մի խումբ ցուցարարների: Ոստիկանության տվյալներով՝ բերման ենթարկված 86 քաղաքացիներից 80-ն ազատ է արձակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ