Human Rights Watch-ի կոչ է արել Հայաստանի իշխանություններին չխոչընդոտել խաղաղ ցուցարարների ազատ հավաքներն ու ցույցերը:
«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիան անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:
«Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կամակերպությունը ուշադրությամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զրագացումներին եւ բողոքի ցույցերին: Ցավոք սրտի, Հայաստանը ունի ազատ հավաքների եւ խաղաղ ցուցարարների բողոքի ցույցերը խոչընդոտելու եւ ցուցարարների հանդեպ անհամաչափ ուժ կիրառելու պատմություն, ինչը կրկնվեց նաեւ այս անգամ:
Այդ պատճառով մենք չափազանց մեծ ուշադրությամբ հետեւում ենք Հայաստանի ներքաղաքական զարգացումներին եւ կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին չխոչընդոտել խաղաղ ցուցարարների ազատ հավաքներն ու ցույցերը:
Այսօր առավոտյան Human Rights Watch»-ը հանդես է եկավ հայտարարությամբ՝ հիշեցնելով ՀՀ հիշխանություններին ցույցերի ընթացքում իրավապահ մարմինների՝ անհամաչափ ուժի կիրառման անցյալը:
Մենք տիրապետում ենք Հաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների բոլոր մանարամասներին եւ կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հարգել ստանձնած միջազգային պարտավորությունները:
Մենք արդեն արձանագրել ենք, որ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է նետել ցուցարարների ուղղությամբ: Իրավապահ մարմինները պետէ զերծ նման նռնակների օգտագործումից: Թեեւ դրանք որպես այդպիսին ոչ մահաբեր ազդեցության նռնակներ են, դրանք է կարող են լուրջ վնաս հասցնել եւ լուրջ հետեւանքներ ունենալ մարդու առողջության համար», - Skype-ի միջոցով Ամերիկայի Ձայն-ի հայկական ծառայությանը տված իր հարցազրույցի ընթացքում նշել է Գիորգի Գոգիան:



























